Հարավկորեացիները կրկին բողոքում են իրենց նախագահի դեմ
Հարավային Կորեայի մայրաքաղաքում շարունակվում է զանգվածային հանրահավաքը՝ ուղղված գործող նախագահ Պակ Կին Հեի դեմ: Վեստի.ռու կայքը գրում է, որ քաղաքի փողոցներ են դուրս եկել հազարավոր ցուցարարներ: Ընդդիմադիր ամենամեծ կուսակցությունը սպառնում է փողոցային ակցիաներից հետո սկսել նախագահի նկատմամբ «իմփիչմենթի» գործընթաց՝ եթե նա ինքնակամ հրաժարական չտա:
Վերջին շաբաթների ընթացքում սա արդեն չորրորդ նմանատիպ ակցիան է: Նախորդը տեղի էր ունեցել նոյեմբերի 12-ին և հավաքվել էր, կազմակերպիչների տվյալներով, մոտ միլիոն մարդ: Ոստիկանությունն իր հերթին հայտնել էր, որ նշվածից գրեթե չորս անգամ քիչ մարդ է հավաքված եղել:
Պակ Կին Հեի շուրջ քաղաքական սկանդալը սկսվել էր այն ժամանակ, երբ հայտնի էր դարձել, որ նրա ընկերուհին միջամտել է պետական գործերին: Նախագահը հրաժարվել է հրաժարական տալ՝ բավարարվել միայն ներողություն խնդրելով:
Հարակից հրապարակումներ`
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով
- Հարավկորեացիները բողոքում են նախագահի ընկերուհու՝ երկրի գործերին խառնվելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան