«Սա նենգություն է իմ անձի նկատմամբ». ՕԵԿ պատգամավորը դիմել է դատարան. «Առավոտ»
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել էր, որ շուտով բացահայտելու է Գյումրիի հուդաներին։ Ի պատասխան՝ Շիրակի մարզպետն ասել է, որ Հուդան իր իմանալով մեկն է եղել, այն էլ Շիրակի մարզում չի եղել։
«Առավոտ»-ի հարցին՝ ե՞րբ եք բացահայտելու հուդաներին և ո՞ւմ մասին է խոսքը։ Հովհաննես Մարգարյանը պատասխանել է, որ ինքն էլ գիտի, որ միակն է եղել Հուդան, պարզապես դավաճաններին նկատի ունի. «Իսկ դավաճանները, չեմ կարծում մեկն են։ Հունվար ամսին դատաքննությունը սկսվելու է։ Ես դիմել եմ դատարան, որպեսզի իմ անձի հետ կապված այդ ճղճիմ զրպարտությունը վեր բարձրացնեմ, և այն վիրավորանքը, այն տեսանյութը, որ տարածվեց, բոլոր փաստարկները կան, որ ակնհայտ նենգություն էր իմ անձի նկատմամբ,, իրականության հետ ոչ մի աղերս չուներ։ Բոլորիդ աչքերի մեջ նայելով՝ ասում եմ՝ ես որևէ գործով որևէ անգամ դատապարտված չեմ եղել»,-թերթի հետ զրույցում ասել է պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա