Կնոջ պատճառով Մակգրեգերը մինչև մայիս ռինգ դուրս չի գա
Երկու քաշային կարգերի աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Քոնոր Մակգրեգորը որոշել է մինչև մայիս ռինգ դուրս չգալ, քանի որ մտածում է կնոջ առողջական վիճակի մասին, ով սպասում է երեխայի: Այս մասին ESPN-ին տված հարցազրույցում պատմել է UFC-ի նախագահ Դանա Ուայտը:
«Մակգրեգերը մինչև մայիս ռինգ դուրս չի գա: Նրա կինը սթրես է ապրում, երբ Քոնորը մենամարտ է անցկացնում: Հիմա, երբ նրանք երեխայի են սպասում, բռնցքամարտիկը ցանկանում է կնոջը զերծ պահել նյարդային իրավիճակներից»,- պատմել է Ուայտը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում