Ինչո՞ւ է «Մանչեսթեր Յունայթեդը» չեղարկել ռուս երկրպագուների տոմսերը
Ռուս երկրպագուները չեն կարողանա աջակցել «Մանչեսթեր Յունայթեդին»` Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի «Զարյայի» հետ խաղում, որը կկայանա դեկտեմբերի 8-ին` Օդեսայում: Այս մասին տեղեկացնում է lenta.ru-ն:
Անգլիական թիմի ռուս երկրպագուները, ովքեր պլանավորում էին ժամանել Օդեսա, մանկունյանցիներից հաղորդագրություն են ստացել, որ իրենց տոմսերն անվավեր են ճանաչվել:
Խնդիրը քաղաքականությունն է, և բախումներից խուսափելու համար անգլիական ակումբը որոշել է նման քայլի գնալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս երկրպագուներն Ուկրաինայում կարող են անվտանգության հետ կապված խնդիրներ ունենալ:
Հաղորդագրության մեջ նշված է եղել, որ նման խորհուրդ իրենք ստացել են հյուրընկալող երկրից: Ակումբը տոմսերի արժեքը կվերադարձնի ամբողջովին: Նշվում է, որ առաջին անգամը չեն մանկունյանցիները չեղարկում արտագնա հանդիպումների տոմսերը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում