«Տեխնոկրատ» նախարարներից որոշների գլխին «սև ամպեր» են կուտակվել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «Կարեն Կարապետյանի հետ բիզնեսից գործադիր տեղափոխված «տեխնոկրատ» նախարարներից որոշների գլխին «սև ամպեր» են կուտակվել։ Այս պահին նախագահականում լուրջ մտահոգություններ կան առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և կապի ու տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի շուրջ։ Լևոն Ալթունյանն, օրինակ, պետպատվեր է ապահովում սեփական հիվանդանոցի համար, Վահան Մարտիրոսյանը «Ռոստելեկոմի» համար արտոնյալ պայմաններ է ստեղծում։ Իգնատի Առաքելյանի առաջարկած լուծումները երկարաժամկետ և մեծ ներդրումներ են պահանջում, ինչի հնարավորությունը մեր երկիրը չունի։
Կարեն Կարապետյանը դեմ է իր մարդկանց դեմ սկսված արշավին։ Նա անցանկալիների իր ցուցակն է ներկայացրել նախագահականին։ Վարչապետը դժգոհ է Արծվիկ Մինասյանի, Արփինե Հովհաննիսյանի և Արտեմ Ասատրյանի աշխատանքից, որոնք ըստ էության պարտադրվել են նրան։ Այս պահին բոլոր վեցն էլ պահպանում են իրենց դիրքերը լարված կոմպրոմիսի հաշվին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա