«Ուրարտուն» 8-րդ անընդմեջ պարտությունը կրեց
Երևանի «Ուրարտու» բասկետբոլի թիմը Ռուսաստանի Սուպերլիգա 1-ի հերթական տուրում Եկատերինբուրգում ուժերը չափեց «Ուրալի» հետ:
Կրկին ունենալով որոշակի առավելություն` Տիգրան Գյոկչյանի սաներն այդպես էլ չկարողացան միավոր վաստակել և կրեցին 8-րդ անընդմեջ պարտությունը: «Ուրալը» հաղթանակ տոնեց 89:75 հաշվով:
Երևանյան ակումբը ֆինանսական ճգնաժամի մեջ է, բասկետբոլիստներն աշխատավարձ չեն ստանում, ինչն էլ արտացոլվում է թիմի խաղի վրա: «Ուրարտուին» ոչ մի կերպ չի հաջողվում գտնել խաղը և այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է ակումբը լուծարվի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում