Մահացել է աշխարհում առաջին անգամ սրտի փոխպատվաստում կատարած վիրաբույժը
Միացյալ Նահանգների Հյուսթոն քաղաքում 96 տարեկանում նախօրեին վախճանվել է վիրաբույժ Դենթոն Քուլին, ով աշխարհում առաջինն էր իրականացրել սրտի փոխպատվաստման վիրահատությունը:
«Լենտա.ռու»-ն գրում է, 1969 թվականին Քուլին առաջին անգամ իրականցրել է սրտի փոխպատվաստման վիրահատություն՝ 47-ամյա տղամարդու մոտ:
Քուլին իր մասնագիտական պրակտիկայի ընթացքում վիրահատել է մոտ 100 հազար հիվանդի, ինչպես նաև մշակել սիրտ-անոթային վիրաբուժության բնագավառում լայնորեն կիրավող մի շարք մեթոդներ: Սրտի վիրաբույժը պարգևատրվել է ԱՄՆ նախագահական Ազատության մեդալով, որն ամենաբարձր քաղաքացիական պարգևն է նահանգներում: