Մխիթարյանը կրկին հայտացուցակում չէ
Երևանի ժամանակով 16.30-ին կկայանա Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» հանդիպումը:
Սպասվում էր, որ վնասցածքներ ունեցող ֆուտբոլիստների և դեղին քարտերի պատճառով որակազրկված Զլատան Իբրահիմովիչի բացակայության պայմաններում թիմի մեկնարկային կազմում կտեսնենք Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և մանկունյանցիների կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, սակայն ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գլխում:
Քիչ առաջ ակումբի պաշտոնական կայքում պորտուգալացի մասնագետը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը: Մխիթարյանը ոչ միայն մեկնարկում չէ, այլև բացակայում է հայտացուցակից: «Արսենալի» հետ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» ասպարեզ դուրս կգա հետևյալ կազմով` Դե Հեա, Վալենսիա, Ջոնս, Մարկոս Ռոխո, Դարմիան, Կերիկ, Հերերա, Մատա, Պոգբա, Մարտիալ, Ռեշֆորդ: Պահեստայիններ` Ռոմերո, Բլինդ, Շնեյդերլին, Լինգարդ, Յանգ, Մեմֆիս, Ռունի: