Մոուրինյոյի արդարացումը
Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտելով հանդիպումն «Արսենալի» հետ, մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի առաջնության ամենաանհաջող ակումբն է:
«Կորցրեցինք շատ կարևոր 2 միավոր: Մենք ավելի լավ հանդես եկանք, քան մրցակիցը: «Մանչեսթեր Յունայթեդն» «Արսենալին» թույլ չտվեց խաղալ իր ֆուտբոլը, սակայն վերջնամասում մեր բախտը չբերեց: Ներկա պահին «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաանհաջողակ ակումբն է: Սա է իրականությունը: Գոհ եմ տղաների խաղից»,- ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ 68-րդ րոպեին տանտերերին առաջ էր մղել Խուան Մատան, իսկ 89-րդ րոպեին պատասխան գոլի հեղինակ էր դարձել փոխարինման մտած Օլիվյե Ժիրուն: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն անհասկանալի պատճառներով հայտավորված չէր խաղին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում