ՊԵԿ-ում կադրային ու կառուցվածքային լուրջ փոփոխություններ են իրականացվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրները հայտնում են, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում նախագահ Վարդան Հարությունյանը կադրային ու կառուցվածքային լուրջ փոփոխություններ է կատարում։
Մասնավորապես, թերթին հայտնի է դարձել, որ իր պաշտոնից ազատվել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանը։ Ավելին՝ թերթին հայտնի է դարձել, որ օպերատիվ հետախուզության վարչությունը մի քանի բաժիններ ունի, որոնք հնարավոր է, լուծարվեն։ Վ. Հարությունյանը, թերթի տեղեկություններով, դրանք ոչ անհրաժեշտ է գտել։ ՊԵԿ լրատվական ծառայությունից հաստատել են Ռոբերտ Գալոյանի ազատման լուրը՝ հավելելով, որ նա ազատվել է իր դիմումի համաձայն և նշանակվել ՊԵԿ նախագահի խորհրդական։ Նրան փոխարինել է Գարեգին Առաքելյանը։ Հարցին՝ ինչով են պայմանավորված փոփոխությունները, պատասխանել են, որ որոշակի հստակեցումներ անելուց հետո կպարզաբանեն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա