ԵԱՏՄ-ն մեղմել է այն հարվածները, որոնք ստացել ենք ռուսական շուկայի փոքրացման հետևանքով. Վաչե Գաբրիելյան
«Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանն ունի արտահանման զգալի աճ»,- Ազգային ժողովում ՀՀ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի համատեղ նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ արտահանման աճ են գրանցել ԵՄ երկրներ, սակայն ԵԱՏՄ մեջ աճը շատ ավելին է:
Նա նշեց, որ այս պահին ԵԱՏՄ երկրները ունեն դեղերի միասնական շուկա, ինչը նշանակում է, որ հայ արտադրողը ՀՀ-ում գրանցված դեղամիջոցը կարող է վաճառել ԵԱՏՄ բոլոր հինգ երկրում:
«Սա այն առաջին քայլն է, որ մենք անում ենք շուկաների, ապրանքերի ծառայությունների միասնականացման համար: Հետո լինելու են ուրիշները»,- ասաց փոխվարչապետը:
Վաչե Գաբրիելյանը նշեց, որ համապատասխան վերլուծություն են արել՝ թե ի՞նչ կլիներ իրավիճակը, եթե Հայաստանը չանդամակցեր ԵԱՏՄ-ին:
«Այն սցենարը, որը կար, և այդ սցենարը, որն առկա էր Մոլդովայում, Վրաստանում, եթե նույնը լիներ այստեղ, մենք կունենայինք շատ ավելի ցածր արտահանման և տնտեսական հարաբերությունների մակարդակ: Պետք է հաշվի առնել իրողությունները: ԵԱՏՄ-ն որպես տնտեսական մեխանիզմ, մեղմել է այն հարվածները, որոնք մենք ստացել ենք ռուսական շուկայի փոքրացման հետևանքով»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան