Օբամա. Ես հնարավորություն չունեմ համաներում շնորհել Սնոուդենին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խուսափել է պատասխանել հարցին, թե պատրա՞ստ է ներում շնորհել ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենին: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Պատասխանելով Սնոուդենին հնարավոր համաներում շնորհելու մասին հարցին, ԱՄՆ առաջնորդն ասել է. «Ես կարող եմ համաներում շնորհել մարդուն միայն այն բանից հետո, երբ ամերիկյան դատարանը նրան ճանաչի մեղավոր: Այդ հարցն ակտուալ կլինի միայն այն դեպքում, եթե Սնոուդենը որոշի կանգնել դատարանի առաջ»:
ԱՄՆ նախագահի կարծիքով, գաղտնի հետապնդումն երբեմն անհրաժեշտ է քաղաքացիների անվտանգության համար, սակայն մյուս կողմից պետության նման գործողությունները պետք է վերահսկվեն՝ ավելորդություններից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը ԱՄՆ ղեկավարության կողմից մեղադրվում է լրտեսման համար և հետապնդման մեջ է գտնվում: Ներկայումս ժամանակավոր քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում: