Ավագ գիտնականը կողմ է երիտասարդ գիտնականների՝ Հայաստանից գնալուն
ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանը համոզվել է, որ Հայաստանում երիտասարդ մասնագետներ չկան, նրանք ուղղակի հեռանում են երկրից:
Մասնավորապես, մոլոկուլյար կենսաբանության ոլորտի մասնագետները, նրա խոսքով, Հայաստանում ապագա չեն տեսնում ու հեռանում են:
«Ես, օրինակ, մասնագետներ պատրաստում եմ: Օրինակ, երբ իմ ուսանողն ասպիրանտ է, գնում է արտասահման, կատարելագործվում է, սովորում է: Բայց ասպիրանտուրան այստեղ ավարտելուց հետո մտածում է՝ մնա Հայաստանում, ստանա 100 հազար դրամ, 200 հազար դրամ, թե՞ գնա արտասահման աշխատի լավագույն կենտրոններում և իր կարիերան շարունակի: Գիտե՞ք, ես նույնիսկ օգնում եմ իրենց, որ գնան արտասահման, իրենց կարիերան շարունակեն», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում անկեղծացավ գիտնականը:
Մեր դիտարկմանը, թե նպաստում է արտագաղթին, Եպիսկոպոսյանը պատասխանեց. «Չեմ նպաստում արտագաղթին: Ես նպաստում եմ այն գաղափարին, որ մենք կարողանանք աշխատել մեր գործընկերների հետ, ինչպես հավասարը հավասարի հետ: Եթե ոչ մեկ չգնա այստեղից, և մենք կապեր չունենանք մենք չենք կարող հավասար աշխատել, կմնանք գավառական գիտության մակարդակում»:
Նրա պնդմամբ, Հայաստանը պետք է դրսում երիտասարդ գիտնականներ ունենա և ամենևին էլ պետք չէ «արհեստականորեն զսպել» այդ քայլը:
Այժմ Եպիսկոպոսյանը մի քանի երկրներում՝ Կանադայում, Էստոնիայում, Իսպանիայում, Դանիայում, ունի ուսանողներ, որոնցից չորսի հետ ակտիվ կապերի մեջ է, աշխատում է, ավելին, այնտեղից մասնագետներ են գալիս և պեղումներ կատարում հայաստանյան քարանձավներում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին