Արցախի Սահմանադրության նախագիծը լրամշակվել է
Նոյեմբերի 18-ին և 19-ին ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստերում ամփոփվել են Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների արդյունքները:
Արցախի ԱԺ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Ստեփանակերտում և բոլոր շրջաններում քննարկումներ անցկացրած հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախագծի վերաբերյալ բնակչության առաջարկություններն ու դիտողությունները:
Ըստ աղբյուրի, մասնագիտական հանձնաժողովն ստացված առաջարկությունների և կարծիքների հիման վրա նախագիծը ենթարկել է որոշակի լրամշակման:
Լրահոս
Տեսանյութեր
ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության համար. Փաշինյան