Իրանն ու Հայաստանը ավտոմեքենաների ազատ տեղաշարժի մասին համաձայնագիր են ստորագրել
Իրանն ու Հայաստանը ավտոմեքենաների ազատ տեղաշարժի մասին համաձայնագիր են ստորագրել,-հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում Իրանի և Հայաստանի միջև տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժի մասին համաձայնագիր է ստորագրվել, համաձայն որի՝ մեքենաների տեղաշարժն առանց գրավադրման և թույլտվության հնարավոր կլինի իրականացնել:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Իրանը Հայաստանի ոչ միայն բարեկամ երկիր է, այլ նաև կարևոր գործընկերներից է:
Վարչապետը տեղեկացրել էր, որ աշխատանքային խումբ կձևավորվի, որն իրանական կողմի հետ կքննարկի Հայաստանից Իրան հայկական արտադրանքի, մասնավորապես, սննդամթերքի և գյուղմթերքի արտահանման խթանման հարցերը, ինչպես նաև գործարարների հետ կքննարկի Իրանին սահմանակից տարածքում ազատ տնտեսական գոտի հիմնելու հեռանկարները:
Հարակից հրապարակումներ`
- Մասուդ Քարբասիան. Իրանը Հայաստանի միջոցով կարող է կապվել Եվրասիական տնտեսական միությանը
- Նախարարը իրանցի պաշտոնյաներին է ներկայացրել Armphone-ը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին