Կաշառք վերցրած դատավորին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում. «Ժողովուրդ»
Կաշառք պահանջելու և վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործն իրավապահները ռեկորդային արագությամբ քննեցին, և նախօրեին հայտնի դարձավ դրա նախաքննության ավարտի մասին։
«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Ի. Բարսեղյանը, ով մեղադրվում է քաղաքացիական գործի շրջանակներում 1000 դոլար կաշառք վերցնելու մեջ, չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։ Թերթի տեղեկությունները պաշտոնապես ճշտել չի հաջողվել, քանի որ դատավորը իր փաստաբաններին արգելել է շփվել լրատվամիջոցների հետ։ Այնուհանդերձ, թերթի աղբյուրները հայտնում են, որ դատավորի գործը շատ կարճ ժամանակում նաև դատարան կուղարկվի։ Ըստ երևույթին՝ հսկող դատախազը առարկություններ չի հայտնի։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ 1000 դոլար կաշառք վերցրած դատավորին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում