Առողջություն 13:51 19/11/2016

«Ամենափայլուն գնահատականներով բժիշկն անգամ չի կարող բավարարել ԱՄՆ-ում կրթությունը շարունակելուն անհրաժեշտ նվազագույն շեմը»

Ծաղկաձորում այսօր Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի  նախաձեռնողական խումբն անցկացրեց կազմակերպության հիմնադիր համագումարը` 120 տարբեր մասնագիտացումներով երիտասարդ բժիշկների մասնակցությամբ:

Խորհրդի աշխատանքները համակարգող Նարեկ Վանեսյանը համագումարի բացմանը ներկայացնելով «Երիտասարդ բժիշկների ազգային խորհրդի» խնդիրներն ու նպատակները՝ նշեց, որ խորհրդի հիմնական նպատակն է աջակցել երիտասարդ բժիշկներին։

Նրա խոսքերով՝  այսօր բավականին շատ խնդիրներ կան՝ մարզերում աշխատող երիտասարդ բժիշկների իրավական պաշտպանվածության հետ կապված։

«Մենք ասում ենք, որ պետք է աջակցել Հայաստանի առողջապահության նախարարությանը, մասնակցել  ԱՆ-ից կողմից իրականացվող և ակնկալվող ծրագրերի մշակմանը:  Բացի այդ, մենք առաջարկում ենք աջակցել բժիշկների պաշտպանվածությանը՝ նկատի ունենալով բժիշկին վերաբերող օրենսդրության ստեղծում, պատասխանատվության և պարտականությունների սահմանում, իրավունքների ստեղծում և այլն: Արդյունքում՝ մենք կունենանք պաշտպանված բժիշկ»,- ասաց Նարեկ Վանեսյանը:  

Նրա խոսքերով՝ երիտասարդ բժիշկները նաև առաջարկում են Հայաստանում  ստեղծել բժշկական հաշտարարի ինստիտուտ, կանոնակարգել բժշկական կազմակերպություն-բուժաշխատող-պացիենտ հարաբերությունները, ինչպես նաև նպաստել մարզային բուժհաստատություններում երիտասարդ կադրերի համալրմանը և այլն:

«Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնի գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանն իր ելույթում ներկայացրեց երիտասարդ բժիշկների առաջ ծառացած  խնդիրները, բժշկության ապագայի իր տեսլականը:

«Դեպքերի և հանգամանքների բերումով, բազմիցս առնչվել եմ երիտասարդ բժշկին անհանգստացող խնդիրներին, ինչպես մեզանից շատերը: Եվ փորձելով այդ ամենի պատճառները, հիմքերը ամփոփել մեկ նախադասության մեջ, գալիս եմ այն եզրակացության, որ երիտասարդ բժիշկների մեծագույն խնդիրն այն է, որ նրանք որպես մասնագետ մրցունակ չեն ներքին՝ հայաստանյան փոքր շուկայում, և մրցունակ չեն՝ դրսի մեծ շուկայում»,- նշեց Հայկ Մանասյանը:

Նրա խոսքերով՝  հայաստանյան շուկայում մրցունակ չենք, քանի որ նախ, շուկան փոքր է և հագեցած, երկրորդ՝  մրցակցության մեջ առաջնահերթ են ոչ թե բժշկի գիտելիքներն ու  գործնական հմտությունները, այլ «խնամի, ծանոթ, բարեկամական կապերը կամ զարտուղի այլ մեխանիզմներ: «Արդյունքում, երիտասարդ բժիշկը, կամ դժվարությամբ է աշխատանք գտնում, կամ գտնում է, սակայն չի վարձատրվում այնքան, որպեսզի կարողանա պատշաճ կերպով ապահովել իրեն և իր ընտանիքին: Բացի այդ, անգամ լավագույն աշխատանքային պայմաններում, ոչ ոք ապահովագրված չէ պացիենտների, նրանց հարազատների բռնություններից, ինչպես նաև գործատուների կամ վերադասի կամայականություններից»,- ասաց    գաստրոէնտերոլոգը:

Իսկ թե ինչու երիտասարդ բժիշկները դրսի շուկայում մրցունակ չեն, ապա, ըստ Հայկ Մանասյանի, առաջին հերթին կա լեզվական պատնեշ, երկրորդ՝ բժշկական համալսարանն ավարտած ամենափայլուն գնահատականներով բժիշկն անգամ չի կարող իր գիտելիքներով բավարարել օրինակ՝ Միացյալ Նահանգներում Բժշկական կրթությունը շարունակելու համար անհրաժեշտ նվազագույն շեմը:

«Արդյունքում  երիտասարդ բժիշկը հայտնվում է ոչ այնքան դուրեկան իրավիճակում»,- ընդգծեց նա:

Հայկ Մանասյանն առաջարկեց իր լուծումները: Ըստ նրա, որպեսզի ներքին շուկան ընդլայնվի, պացիենտները պիտի դառնան վճարունակ, որպեսզի մարդիկ ոչ թե «սեփական ցավով տապակվեն», այլ դիմեն բժշկի, ինչը պացիենտերին կտա առողջություն, իսկ բժշկին զբաղվածություն՝ պատշաճ վարձատրությամբ:

«Կարծում եմ, որ համատարած բժշկական ապահովագրությունը կարող է այս խնդիրը լուծել լիարժեք, այլ բան, թե որքանով է հնարավոր մեր երկրում իրականացնել առողջության համատարած ապահովագրություն:  Այս հարցին կպատասխանեն մասնագետները»,- նշեց բժիշկը:

Նրա խոսքերով՝ ներքին շուկայի մրցակցությունը նախնադարյան համայնական մակարդակից դեպի գիտելիքահեն արժեքների դաշտ տեղափոխելը հնարավոր կլինի բժշկական կենտրոնների և հիվանդանոցների ավելացման հաշվին, այդ թվում նաև՝ մարզերում:

«Կարծում եմ, որ այդ դեպքում բանիմաց բժշկի դերն էլ ավելի կբարձրանա, ու վերջապես ժողովուրդը և բուժհիմնարկների կառավարիչները՝ կհասկանան, որ բժիշկը, որպես արժեք, բժշկության մեջ ավելի որոշիչ է, քան վերանորոգված պատերը, քան հիվանդասենյակների մահճակալները, և թանկարժեք սարքավորումները, որոնք առանց բանիմաց բժշկի ընդամենը անիմաստ դեկորացիա են»,- ընդգծեց Հայկ Մանասյանը:

Ինչ վերաբերում է դրսի շուկայում մրցունակ լինելուն, ապա մասնագետի համոզմամբ, Բժշկական համալսարանն ավարտող գոնե գերազանց ուսանողները,  պիտի ունենան առնվազն այնքան գիտելիք, որպեսզի կարողանան Միացյալ Նահանգներում բժշկական կրթությունը շարունակելու համար քննություններում ապահովել գոնե անցումային գնահատական:

«Սա, նախ կնպաստի, որպեսզի արաբական երկրներ մեկնելու և աքսորականի պես ապրելով գումար վաստակելու փոխարեն, մեր հայրենակիցները, հնարավորություն կունենան իրենց գիտելիքներն ու փորձառությունը ռեալիզացնել ավելի հարմարավետ ու քաղաքակիրթ միջավայրում: Երկրորդ, շատ տաղանդավոր ուսանողներ, այսօր մեկնում են, կամ պատրաստվում են մեկնել եվրոպական երկրներ, օրինակ Գերմանիա, որտեղ բժշկին վարձատրում են այնքան չափավոր, որ նա առանց Գերմանիայում մշտական բնակություն հաստատելու, չի կարող զբաղվել բժշկական գործունեությամբ: Այսինքն, եթե փորձի, ասենք տարվա կեսը աշխատել Գերմանիայում, իսկ մյուս կեսը հայրենիքում՝ Հայաստանում, դա նրան չի հաջողվի: Այսպիսով, լավագույնները ստիպված են լինում արտագաղթել: Այլ է պատկերը Միացյալ Նահանգներում, որտեղ բժիշկը վարձատրում է այնքան, որ մեկ տարվա աշխատավարձով կարող է մի քանի տարի հայրենիքում զբաղվել անհատույց բարեգործությամբ»,- ասաց Հայկ Մանասյանը:

Այսպիսով, ըստ մասնագետի, երիտասարդ բժշկի առջև ծառացած խնդիրներին արմատական լուծումներ տալու համար անհրաժեշտ է, որպեսզի մեծանա մրցակցությունը բուժհաստատությունների միջև, այդ թվում՝ մարզային կենտրոնների ներգրավվածությամբ, ինչպես նաև պետք է միջոցներ ձեռնարկել բժշկական կրթության առկա մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ Օլիվիե Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզ այցելելությունից հետո գրառում է արել X-ում՝ նշելով․...
Աղբյուր` Panorama.am
19:37
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարկերը և տուրքերը կտրուկ, մի քանի անգամ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը
Բաքվի դատարանում  այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը Դատարանը  հաջորդ նիստին՝...
Աղբյուր` Panorama.am
19:03
Այս տարի Հարության տոնը կամ Զատիկը կնշվի ապրիլի 20-ին
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի  Սբ․ Հարության տոնը կամ, ինչպես ընդհունված է հանրության շրջանում ասել, Զատիկը, կնշվի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Դեռ նոր էր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը և Հայաստանում շատերը ոգևորված էին, թե բա Ռամշտայնի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Միտում չկա, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր․ Newday-ի օպերատորին ազատ են արձակել
«Հարցումներ անցկացրեցին,թե դանակն ինչի համար է ինձ մոտ։ Ասացի՝ գործի բերումով երբեմն անհրաժեշտ է, լար կտրելու  կամ այլ բանի համար...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կրկին դատապարտյալ է մահացել
2025 թվականի հունվարի 17-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 2004թ․ ծնված դատապարտյալ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
Հունվարի 21-ին Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայտարարագրումից հետո մինչև 100 հազար դրամ հետ կստանաք՝ նախորդ տարում ձեր երեխայի կրթության կամ առողջապահական ծախսերի դիմաց
«Տարեկան հայտարարագիրը լրացնելուց հետո պետությունը ոչ թե կդատարկի քո գրպանը, ինչպես այս օրերի ընթացքում կեղծ լուրերով փորձեցին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Քաղաքագետ. Սպասում ենք, ԵՄ֊ի հանրաքվեի նիստը ԱԺ մեծամասնությունը նույնպես բոյկոտի կենթարկի, եթե իր արտաքին տերերը թույլ տան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, որ ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է, որը ԱԺ֊ն, ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կներդրվի մենթոր մանկապարտեզների համակարգ
Փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում
Աղբյուր` Panorama.am
17:47
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հունվարի 21-ին գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ռուբեն Մելիքյան. Ամենևին չեմ զարմանա, եթե հայտարարեն՝ օպերատորի մոտ գտած դանակը սառը զենք է
«Ամենևին չեմ զարմանա, եթե նշանակեն փորձաքննություն ու հայտարարեն, որ օպերատորի մոտ հայտնաբերած դանակը համապատասխանում է  սառը զենքի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Փաշինյանը պատրաստ է կատարել Բաքվի պահանջները, պատրաստ չէ կատարել սեփական ժողովրդին տրված խոստումները. Մամիջանյան
«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները, մասնավորապես ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարման պահանջը, բայց պատրաստ չէ կատարել սեփական...
Աղբյուր` Panorama.am
17:29
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
«Այս տարի էլ հայտարարագիր պետք է ներկայացնեն շուրջ 800 հազար վարձու աշխատողներն ու քաղաքացիաիրավական պայմանագրերով հարկվող եկամուտ...
Աղբյուր` Panorama.am
17:13
Սահմանազատման աշխատանքները Տավուշից վերսկսելը, բոլոր առումներով խնդրահարույց է. Աբրահամյան
«Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման աշխատանքները սկսել/վերսկսել Տավուշի մարզից, բոլոր առումներով խնդրահարույց...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ազատվել «կապիտուլյացիա, թե պատերազմ» կործանարար երկընտրանքից. Արմեն Ռուստամյան
«Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգային սպառնալիքներն օերեցօր դառնում են առավել անմիջական և խիստ վտանգավոր»,- ԱԺ հայտարարությունների...
Աղբյուր` Panorama.am
17:01
Հայ մարդուն ցեղաuպшնի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել. Սեյրան Օհանյան
«Բռնապետական Բաքվում այսօր շարունակվում է  հայ գերիների, Արցախի Հանրապետության օրինական ընտրված ռազմաքաղաքական ղեկավարների...
Աղբյուր` Panorama.am
16:52
Մարության. Փորձում են բոլորիս վախեցնել, որ հետ կանգնենք մեր պայքարից, բայց դա հնարավոր չի
«Ժողովուրդ ջան, պետական մեքենան անցել է գրոհի: Փորձում են բոլորիս վախեցնել, որ հետ կանգնենք մեր պայքարից: Բայց դա անհնար է։ Փետրվարի 1-ից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}