Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը բավարարվեց 5-րդ տեղով
Լեհաստանում ավարտվեց գեղասահքի Վարշավայի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանը ներկայացնում էր Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Կարճ ծրագրից հետո Հայաստանի ներկայացուցիչները 6 երկրների 9 զույգերի պայքարում զբաղեցնում էին 3-րդ հորիզոնականը, սակայն ազատ ծրագրում հայ մասնակիցների ելույթը բարձր չի գնահատվել և նրանք հանգրվանել են 5-րդ տեղում: Ընդհանուր հաշվարկում վաստակած 129,88 միավորով Թինան և Սիմոնը գրավել են 5-րդ տեղը:
Վարշավայի գավաթը բաժին է հասել Ռուսաստանը ներկայացնող Եկատերինա Բոբրովա-Դմիտրի Սոլովյով զույգին: 2-րդ տեղը գրավել է նույնպես ռուսական Տիֆանի Զագորսկի -Ջոնաթան Գուրեյրո զույգը: Լավագույն եռյակը եզրափակել է Լյուսիա Մասլիվեչկովա-Լուկած Ցոլի զույգը` Սլովակիայից:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում