Մոուրինյո. «Ոմանք հավաքականից բերում են էմոցիաներ, մյուսները` վնասվածքներ»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկացել մեկնաբանել թիմի հարձակվող Ուեյն Ռունիի արարքը, ով Անգլիայի հավաքականի կազմում իսպանացիների հետ խաղին պատրաստվելու փոխարեն ալկոհոլ էր օգտագործել ու լավ երեկո անցկացրել անծանոթ աղջիկների շրջապատում: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Վերջին 2-3 օրերի ընթացքում ոչինչ տեղի չի ունեցել: Ռունին մյուսների նման մարզվում է և ցանկանում է մասնակցել «Արսենալի» հետ կայանալիք դիմակայությանը: Այն ինչ տեղի է ունենում հավաքականում, մնում է հավաքականում և ես չեմ ցանկանում այդ առիթով որևէ մեկնաբանություն տալ: Երբեմն ֆուտբոլիստներն ազգային թիմերից բերում են դրական էմոցիաներ, ոմանք էլ` վնասվածքներ»,- ասել է Մոուրինյոն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում