«Ատլետիկոյին» հաղթելու Մորիենտեսի բանաձևը
Այսօր երեկոյան Իսպանիայի առաջնությունում տեղի կունենա մադրիդյան դերբին: «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերնանդո Մորիենտեսը կարծիք է հայտնել, թե «Ատլետիկոյին» հաղթելու համար ինչպիսի տեսք պետք է ունենա «Արքայական ակումբի» հարձակման գիծը: Այս մասին տեղեկացնում է «Marca»-ն:
Մորատայի բացակայության պայմաններում Զիդանը փաստացի այլ տարբերակ չունի, քան խաղադաշտ դուրս բերել Կարիմ Բենզեմային, ով վնասվածքից դեռևս լիովին չի ապաքինվել և հեռու է լավագույն մարզավիճակից:
«Ես այլ սխեմա կառաջարկեի: Լուկաս Վասկեսն աջից, Գարետ Բեյլը ձախից, իսկ Քրիշտիանու Ռոնալդուն` կենտրոնական հարձակվողի դիրքում: Կենտրոնում կխաղարկեի 3 կիսապաշտպանի, այսինքն կընտրեի 4-2-3-1 մարտավարությունը: Շատ կցանկանայի Ռոնալդուին տեսնել գրոհների կենտրոնում»,- ասել է Մորոն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում