Սամուել Սևյանը մեկնարկել է հաղթանակով
ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում մեկնարկել է Տեխասի համալսարանի շախմատի բաց մրցաշարը, որին մասնակցում են 19 երկրի 50 շախմատիստներ: Մրցաշարում հանդես են գալիս 15 գրոսմայստեր, 17 միջազգային վարպետ, ՖԻԴԵ-ի 9 վարպետ:
Մրցաշարին մասնակցում է ամերիկահայ 15-ամյա գրոսմայստեր Սամուել Սևյանը: Նա ՖԻԴԵ-ի անհատական վարկանիշով (2590) մասնակիցների մեջ 3-րդ արդյունքն ունի՝ զիջելով միայն ամերիկացի Ջեֆրի Սյունին (2660) և ռուսաստանցի Անդրեյ Ստուկոպինին (2600):
Առաջին տուրում Սևյանից ընդամենը 24 քայլ է պահանջվել` սպիտակներով 20-ամյա վենեսուելացի միջազգային վարպետ Խոսե Ապոնտեին պարտության մատնելու համար: Այս հաղթանակի շնորհիվ Սամուելը 3 կետով բարելավել է իր անհատական ընթացիկ վարկանիշը:
2-րդ տուրում Սևյանը սևերով կմրցի վրաստանցի միջազգային վարպետ, 23-ամյա Զուրաբ Ջավախաձեի հետ: Ստուգատեսի հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 23-ին եզրափակիչ ՝ 9-րդ տուրի հանդիպումների ավարտից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում