Հալեպի բնակչությունը հիվանդանոցներից օգտվելու հնարավորություն չունի
Հալեպի արևելյան մասում վերջին ավիահարվածները քաղաքը թողել են առանց գործող հոսպիտալների: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։
Ավելի վաղ նման հայտարարություն էր տարածել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունը. «Ավելի քան 250 հազար տղամարդիկ, կանայք և երեխաներ, ովքեր ապրում են Արևելյան Հալեպում, այժմ հիվանդանոցային ծառայություններց օգտվելու հնարավորություն չունեն այն գրոհների պատճառով, որոնց վերջին շաբաթվա ընթացքում ենթարկվել են բժշկական հիմնարկությունները»:
Աղբյուրը գրում է, որ գլխավոր քարտուղարը դատապարտում է ինտենսիվ օդային հարվածները, որոնց մասին հաղորդվել է վերջին մի քանի օրերին: Դրանք հանգեցրել են խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաների, մահվան ու վնասվածքների, թողել արևելյան Հալեպը առանց գործող հոսպիտալների։
Նա նաև դատապարտում է անխնա գնդակոծությունները Հալեպում և քաղաքի արևմտյան մասում՝ ներառյալ հարվածները դպրոցներին, որոնց հետևանքով երեխաներ են մահացել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ «խաղաղ բնակիչներին ու քաղաքացիական ենթակառուցվածքին ուղղված հարվածները ռազմական հանցագործություն : Նա կոչ է արել բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել նման հարձակումները»։
«Սիրիայում այս և այլ դաժան հանցագործությունների պատասխանատուները, ովքեր էլ լինեն և որտեղ էլ գտնվեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասված է նրա հայտարարությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան