Արայիկ Բաղդադյանը չի մեկնի Խարկով
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Ուկրաինայի Խարկով քաղաքում տեղի կունենա ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի թիմային 3-րդ առաջնությունը, որին Հայաստանը կներկացնի «Տաշիր» ակումբը:
Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բադադյանը թիմի հետ չի մեկնի մրցավայր, քանի որ ղեկավարելու է նոյեմբերի 24-ից Երևանում ՝ Հայաստանի հավաքական թիմերի մարզական կենտրոնում սկսվելիք ազատ ոճի Հայաստանի ազգային ընտրանու ուսումնամարզական հավաքը:
Վերջինիս մասնակցող Վոլոդյա Ֆրանգուլյանն (61 կգ) ու Գրիգոր Գրիգորյանը (70 կգ) Բաղդադյանի ղեկավարությամբ անմիջականորեն պատրաստվում են դեկտեմբերի 10-11-ին Բուդապեշտում կայանալիք ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարի հենց Բաղդադյանի ղեկավարությամբ «Տաշիրը» նորամուտը նշեց ակումբային թիմերի աշխարհի առաջնությունում: Խմբային փուլում թիմը հաղթանակներ տոնեց Ղրղզստանի, Վրաստանի ու Բուլղարիայի ակումբների նկատմամբ, բայց հետո նախ կիսաեզրափակչում, ապա 3-րդ տեղի համար պայքարում զիջեց իրանական ակումբներին ու ի վերջո զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում