«Բավարիայի» երկրպագուների ավտոբուսն ամբողջովին այրվել է
Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» նվազագույն հաշվով զիջել էր Դորտմունդի «Բորուսիային»: Մյունխեն վերադառնալու ճանապարհին «Բավարիայի» երկրպագուներին տեղափոխող ավտոբուսի վարորդը զգացել է, որ ինչ-որ բան այն չէ: Կանգ է առել ու իջեցրել ուղևորներին:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, որոշ ժամանակ անց ավտոբուսը պայթել է ու ամբողջովին այրվել: Բարեբախտաբար, երկրպագուներն արդեն բավականաչափ հեռու են եղել և նրանցից որևէ մեկը` ներառյալ զգոն վարորդը, չի տուժել: Վնասի ընդհանուր չափը կազմել է 200,000 եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում