Տիգրան Գյոկչյան. «Մրցաշրջանը մեզ համար բարդ ստացվեց»
Եկատերինբուրգի «Ուրալին» արտագնա խաղում պարտվելուց հետո «Ուրարտու» բասկետբոլի թիմի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը հայտարարել է, որ Սուպերլիգա 1-ի բոլոր թիմերը շատ ուժեղ են, իսկ իրենց չի հաջողվում մինչև հանդիպման ավարտը հանդես գալ այն տեմպով, ինչպես սկսել են: Այս մասին տեղեկացնում է «Ուրալի» պաշտոնական կայքը:
«35 րոպե մենք լավ խաղացինք, սակայն հիմնական խաղացողների հոգնածությունը զգացնել տվեց և մենք չկարողացանք ավարտել խաղը նույն տեմպով: Մրցաշրջանը մեզ համար բավական բարդ ստացվեց: Մենք նոր թիմ ենք և առաջին անգամ ենք հանդես գալիս Սուպերլիգա 1-ում: Շատ դժվար է, քանզի բոլոր թիմերն էլ ուժեղ են և հավասարազոր: Նրանց հետ հավասար պայքար մղելու համար պետք է խաղանք 40 րոպե:
Ցավոք, միջմրցաշրջանային հատվածում հնարավորություն չենք ունեցել ուսումնամարզական հավաք անցկացնելու: Հիմնական կազմի խաղացողները թիմ են եկել առաջնությունից 3-4 օր առաջ: Մենք նախապատրաստական շրջան չենք ունեցել, ուստի հոգնածությունը նկատելի է»,- ասել է Գյոկչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում