Երկրպագուները հենց խաղադաշտում ծեծել են Լարսոնին և նրա որդուն
Շվեդիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրում Հենրիկ Լարսոնի գլխավորած «Հելսինբորգը» 1:2 հաշվով պարտվելով «Հալմստադին»` վերջին 23 տարիների ընթացքում առաջին անգամ դուրս է մնացել Բարձրագույն խմբից:
Ինչպես տեղեկացնում է «Eurosport»-ը, մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո «Հելսինբորգի» կատաղած երկրպագուները վազել են խաղադաշտ և հարձակվել մարզչի և նրա որդու` թիմի 19-ամյա հարձակվող Ջորդան Լարսոնի վրա:
Անվտանգության աշխատակիցներն անմիջապես հեռացրել են Լարսոնին, սակայն երկրպագուների ձեռքից չի ազատվել Ջորդանը, ում վրայից պատռելով հանել են մարզաշապիկն ու ծեծի ենթարկել:
Երկրպագուները կարծես թե մոռացել են, որ 1992 թ. Լարսոնի հիանալի խաղի և խփած 34 գնդակների շնորհիվ էր «Հելսինբորգն» իրավունք ստացել մասնակցելու Բարձրագույն խմբի առաջնությանը: Շվեդիայի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 106 խաղ` դառնալով 37 գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում