Էնդի Մարեյը` Ամփոփիչ մրցաշարի հաղթող
Հետաքրքիր ու լարված պայքարում ընթացավ սերբ Նովակ Ջոկովիչի ու շոտլանդացի Էնդի Մարեյի մենամարտը` համաշխարհային թենիսի առաջատարը դառնալու համար մղվող պայքարում: Թենիսի պատմության մեջ առաջին անգամ համաշխարհային վարկանշային աղյուսակի առաջատարը որոշվում էր Ամփոփիչ մրցաշարի եզրափակչում:
Էնդի Մարեյը մոտ երկու շաբաթ առաջ մարզական կարիերայում առաջին անգամ գլխավորել էր վարկանիշային աղյուսակը, և Նովակը լավ հնարավորություն ուներ վերադարձնելու իր դիրքը, որը կորցրել էր 223 շաբաթ գլխավորելուց հետո:
Լոնդոնում կայացած թենիսի տղամարդկանց մենախաղի Ամփոփիչ մրցաշարն ավարտվեց բրիտանացու հաղթանակով՝ 6:3, 6:4 հաշվով: Սա Մարեյի ընթացիկ մրցաշրջանի 9-րդ տիտղոսն էր: Այս հաղթանակից հետո Էնդին կդառնա պատմության մեջ 17-րդ թենիսիստը, ով կարողացել է մրցաշրջանն ավարտել որպես վարկանշային աղյուսակի առաջատար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում