Ուժային եռամարտի գավաթի խաղարկության հաղթողները հայտնի են
Տեղի է ունեցել Հայաստանի ուժային եռամարտի (պաուերլիֆտինգ) ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Ռազմիկ Այվազյանի անվան գավաթի խաղարկությունը, որին մասնակցել են ՀՀ տարբեր մարզերի ու քաղաքների, Արցախի ուժեղագույն մարզիկները, այդ թվում՝ աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ։
Մարզիկներն ուժերն են չափել երեք մրցաձևերում՝ սեղմում պառկած դիրքում, կանգնած դիրքից կքանիստ ձողով և ձգում: Ըստ քաշային կարգերի հաղթողներ են ճանաչվել. 52 կգ՝ Արսեն Ոսկանյան, 56 կգ՝ Արմեն Գալստյան, 60 կգ՝ Արսեն Մրտեյան, 67 կգ՝ Արթուր Նաջարյան, 75 կգ՝ Յուրա Մայիլյան, 82 կգ՝ Թաթուլ Հարությունյան, 90 կգ՝ Արամ Մելիքյան, 100 կգ՝ Արթուր Սարգսյան, 110 կգ՝ Հարություն Ավանեսյան, 125 կգ՝ Յուրի Կարաօղլանյան, +125 կգ՝ Սերգեյ Մադոյան: Թիմային հաշվարկով 1-ին տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում