«Տաշիրը» կմասնակցի ակումբային թիմերի 3-րդ աշխարհի առաջնությանը
Նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 2-ը Ուկրաինայի Խարկով քաղաքի «Լոկոմոտիվ» մարզահամալիրում ընթանալու է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի թիմային 3-րդ առաջնությունը: Ստուգատեսում 2-րդ տարին անընդմեջ Հայաստանը կներկացնի «Տաշիր» ակումբը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքին հայտնել է, որ «Տաշիրն» այս պատասխանատու ստուգատեսում հանդես է գալու մարզիչներ Հովսեփ Հովսեփյանի և Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարությամբ:
Որոշվել է «Տաշիրի» վերջնական կազմը, որով ելույթ կունենա Խարկովում: Այս անգամ «Տաշիրի» կազմում ընդգրվել են Նարեկ Խաչատրյանը (57 կգ), Գարիկ Բարսեղյանը (61 կգ), Նարեկ Սիրունյանը (65 կգ), Վալտեր Մարգարյանը (70 կգ), Սուրեն Խաչատրյանը (74 կգ), Վահե Թամրազյանը (86 կգ) Շամիր Աթյանը (97 կգ) և Անդրանիկ Գալստյանը (125 կգ):
Տեղում հնարավոր է որպես պահեստայիններ 86 կգ և 125 կգ քաշային կարգերում ընդգրկվեն նաև իրանցի 2 ըմբիշներ: Ստուգատեսը սպասարկող մրցավարների թվում կլինի Ավետիք Վարդանյանը: Ըստ մրցաշարի ժամանակացույցի, նոյեմբերի 28-ին պատվիրակությունների մրցավայր ժամանելու օրն, ամսի 29-ին տեղի կունենա մասնակիցների կշռման արարողությունն ու վիճակահանությունը:
Բուն առաջնության մրցումային օրերը նոյեմբերի 30-ն ու դեկտմբերի 1-են: Ստուգատեսի կազմակերպիչներն հայտնում են, որ ազատ ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի աշխարհի 3-րդ առաջնությանն իրենց մասնակցությունն են արդեն հաստատել ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հայաստանի, Հունգարիայի, Մոնղոլիայի, Սիերա Լեոնեի, Իրանի և Ուկրաինայի հանրահայտ ակումբերը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում