103 կմ հեծանվով` գնդակը գլխին դրած. նիգերիացի ֆուտբոլիստի նոր հնարքը
Նիգերիացի ֆուտբոլիստ Հարիսոն Չինեդուն ցանկանում է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում և այդ առիթով ջանք չի խնայում: Այս անգամ նիգերիացին հեծանվով հաղթահարել է 103 կմ տարածությունը` այդ ամբողջ ընթացքում գնդակը գլխին դրած: Այս մասին տեղեկացնում է footballtop.ru-ն:
«Ես կարողացել եմ այս ռեկորդը սահմանել և շատ ուրախ եմ, որ այն կպատկանի ինձ: Իմ ցուցանիշն ուղարկվել է Գինեսի ռեկորդների գրքի համար ստուգվելու: Սպասում եմ արդյունքին»,- ասել է Չինեդուն:
Հիշեցնենք, որ 2016 թ. մարտ ամսին ֆուտբոլիստը համաշխարհային ռեկորդ էր սահմանել` 48 կմ տարածությունն անցնելով ոտքով` գնդակը գլխին դրած, սակայն կարճ ժամանակահատվածում նրա ցուցանիշը հաջողվել էր գերազանցել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում