Bloomberg. Հայաստանի տնտեսությունը լավ վիճակում չէ, բայց նոր վարչապետը «կկարգավորի ամեն ինչ»
«Հայաստանի նոր վարչապետի կարծիքով հաջորդ տարվա մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ինքն արդեն ունի ժողովրդի ձայնը ստանալու համար անհրաժեշտ մեսիջը, այն է՝ տնտեսությունը սարսափելի վիճակում է և ինքը այն մարդն է, ով ամեն ինչ կկարգավորի»,-գրում է Bloomberg գործակալությունը՝ իր լրագրողների՝ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ անցկացրած հարցազրույցի հիման վրա պատրաստված հոդվածում:
Bloomberg-ին երկրի վարչապետը ասել է, որ երկիրը «լուրջ փոփոխությունների» կարիք ունի ու պնդել է, որ՝ նոր կառավարությունը «առաջարկում է ամենաարագ հնարավոր փոփոխությունները»:
«Մենք կստեղծենք հավասար, մրցակցային միջավայր գործարարության համար», - հարցազրույցում ասել է վարչապետը:
Bloomberg-ը հիշեցնում է, որ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը նոր վարչապետին անվանել է «փոփոխությունների խորհրդանիշ», իսկ Կարապետյանը իր նշանակման հաջորդող օրերին օրենսդիրներին ասել էր, որ երկրի տնտեսությունը «ծայրահեղ վատ» վիճակում է գտնվում եւ որ անհրաժեշտ են «կառուցվածքային» փոփոխություններ:
«Որևէ մեկը անձեռնմխելի կամ արտոնյալ չէ», - ասել է Կարեն Կարապետյանը, ով, թեպետ կենտրոնացած է արագ փոփոխություններ արձանագրելու վրա, նաև՝ պատրաստվում է երկրի զարգացման ուղիների որոնման նպատակով ձևավորել արտերկրյա մասնագետներից բաղկացած խորհրդատվական խումբ:
Bloomberg-ը գրում է, որ Հայաստանի նոր վարչապետը պատրաստվում է հաջորդ վեց ամիսների ընթացքում մշակել հեռանկարային զարգացման ծրագիր, որպեսզի «2018-ից սկսած երկիրը տարեցտարի կայուն աճ արձանագրի»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան