Աշխարհի առաջնությունում պայքարը շարունակում են 4 հայ բռնցքամարտիկներ
Սանկտ Պետերբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը ներկայացնող մարզիկներից ռինգ դուրս եկավ 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, ով իր 2-րդ հաղթանակը տոնեց: Հովհաննիսյանը 3:0 հաշվով առավելության հասավ ավստրիացի Սիբուրն Բալեյի նկատմամբ և հանդես կգա 1/8-րդ եզրափակիչ փուլում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը շարունակում են նաև 49 կգ քաշային Արսեն Աբգարյանը, 52 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Աբգարյանն ու Սարգսյանն այսօր կպայքարեն քառորդ եզրափակչի համար, իսկ Նարեկ Հովհաննիսյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը 1/8 փուլի մենամարտերը կանցկացնեն նոյեմբերի 22-ին: