Հնդկաստանում գնացքի վթարից զոհվել է 128 մարդ
Հնդկաստանի Ուտտար-Պրադեշ նահանգում նախօրեին տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 128-ի: Ավելի վաղ հաղորդվել էր 120 զոհի և 200 տուժածի մասին: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով հնդկական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ արդեն 80 մարդու մարմին նույնականացվել է: Բոլորը Հնդկաստանի քաղաքացիներ են:
Դեպքի պատճառը դեռևս անհայտ է: 14 վագոն դուրս է եկել գծերից: Համապատասխան գերատեսչությունների պաշտոնյաները ենթադրում են, հնարավոր է ռելսերից մեկը վնասված է եղել: Զոհերի մեծ թիվը պայմանավորվում են այն փաստով, որ Հնդաստանում սովորաբար գնացքները գերբեռնված են լինում: