«Մանկական Եվրատեսիլ-2016». Հայաստանը երկրորդն է
«Մանկական Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող
Մերի Վարդանյանն ու Անահիտ Ադամյանը գրավեցին երկրորդ հորիզոնականը ՝հավաքելով 232 միավոր: Նրանք հանդես եկան «Տարբեր» երգով:
Մրցույթի հաղթողն է Վրաստանի ներկայացուցիչը 239 միավորով:
Նշենք, որ այս տարի հանվել է հեռուստադիտողի քվեարկությունը: Հաղթողը որոշվեց մասնակից երկրների պրոֆեսիոնալ և մանկական ժյուրիների, ինչպես նաև փորձագետների ժյուրիի քվեարկության արդյունքում, որի կազմում էին 3 եվրոպացի արվեստագետներ:
Մրցույթին այս տարի մասնակցեց 17 երկրներ՝ Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Լեհաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան:
Հարակից հրապարակումներ`
- «Մանկական Եվրատեսիլ-2016».Մերին ու Անահիտն ունեցել են առաջին փորձը
- «Մանկական Եվրատեսիլ»-ում պայքարը բարդանում է. Գոհար Գասպարյան
- 17 երկիր հաստատել է «Մանկական Եվրատեսիլ-2016»-ին մասնակցությունը