Թրամփի ընտրվելուց հետո բավականին անորոշ են թուրք-ամերիկյան հարաբերությունները. Պապյան
«Տարածաշրջանոմ բավականին խռովահույզ ժամանակաշրջան ենք թևակոխում»,- ասուլիսում հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:
Նա անդրադարձավ հարևան Թուրքիայում տեղի սպասվող փոփոխություններին. «Այնտեղ առաջիկայում պետք է սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան, նախագահը պետք է ամբողջական իշխանություն ունենա: Բացի դրանից՝ տեսնում ենք, որ Թուրքիան Արևեմուտքի հետ հարաբերությունների բարդացում ունի: Թրամփի ընտրվելուց հետո բավականին անորոշ են թուրք-ամերիկյան հարաբերությունները»:
Պապյանը գտնում է, որ այս գործոններն անպայման մեզ վրա անդրադառնալու են:
«Ադրբեջանի պարագայում էլ տեսանք, որ ռազմաճակատային գծում որոշակի ակտիվացում կա: Կարծում եմ՝ Ադրբեջանը հիմա չի գնա մեծ պատերազմի, իսկ ապրիլինի՝ մեր ընտրություններին նախորդող և հաջորդող շրջաններում վիճակը բավականին կապակայունանա»,-ասաց Պապյանը:
Հայաստանի ներքին իրավիճակի, զինծառայողների վնասների հատուցման մասին հիմնադրամի մասին քաղաքագետի մեկնաբանությունները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան