Արցախի նախագահն ընդունել է Արցախի հերոսի հարազատներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին ընդունել է այս տարվա ապրիլի սկզբին հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմում հերոսաբար զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հարազատներին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահ Սահակյանը նշել է, որ Ռոբերտ Աբաջյանի և մյուս հերոսների սխրանքը ոսկե տառերով է գրվել մեր պատմության մեջ՝ մարմնավորելով հայ ժողովրդի անպարտ ոգին, հայրենասիրությունն ու անձնվիրությունը:
Հիշեցնենք, նոյեմբերի 16-ին Արցախի ամենակրտսեր հերոսի ծննդյան տարեդարձն էր : Նա կդառնար 20 տարեկան:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Խաչատրյանը հաղթանակը նվիրել է Ռոբերտ Աբաջյանին
- Ռոբերտ Աբաջյանն այսօր կդառնար 20 տարեկան
- Արցախում անց է կացվել Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար
- Արթուր Ալեքսանյանին շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Աբաջյանի հայրը
- Նիկոլ Փաշինյան. «Ռոբերտ Աբաջյանը և իր հերոս ընկերները պարտված հերոսներ չեն, հաղթած հերոսներ են»
- Թիվ 147 դպրոցում «Վերջին զանգի» միջոցառումը նվիրված կլինի հերոս Ռոբերտ Աբաջյանին. «Ժամանակ»
- Առաջարկ. Երևանյան երկու փողոց կոչել Ռոբերտ Աբաջյանի և Արմենակ Ուրֆանյանի անուններով
- ՊԲ կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին