Տնտեսություն 12:07 21/11/2016 Հայաստան

Տնտեսագետ. «Անդրայվ» բյուջե է

Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանը 2017-ի բյուջեի՝ ներկայացված նախագծում դրայվ չի տեսել:

«Այսպես ասած «անդրայվ» բյուջե է: Նախագիծը որևիցե դրական փոփոխություններ չի նախատեսում: Թվային տեքսով եթե նայենք, եկամուտների աճ գրեթե չի նախատեսվում»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա:

Դա տնտեսագետին հիմք է տալիս ենթադրելու, որ ստվերի դեմ պայքարը լուրջ արդյունքներ չի գրանցելու, հակառակ դեպքում հարկային եկամուտների զգալլի աճ կլիներ: Ինչ վերաբերում է ծախսերին, ապա Մ. Առաքելյանի խոսքով, նույն ցուցանիշներն են, ինչ վերջին տարիների:
«Մի փոքր նվազում է նկատվում առողջապահության, կրթության, բնակարանաշինության ոլորտում, այսինքն տնտեսության զարգացման հիմք ապահովող ոլորտներում ունենք այն, ինչ ունեցել ենք վերջին տարիներին, մի բան էլ դեռ պակաս»,-ասաց նա:

Առաքելյանի խոսքով, ավելացել են պետական պարտքի սպասարկման ծախսերը. «Իհարկե ոչ այս կառավարության մեղքով»:

Բյուջեի դեֆիցիտի չափը նա մտահոգիչ է համարում: Հիշեցնենք, որ ֆինանսերի նախարարը հայտարարել էր՝  պակասուրդը  2017- ի համար ՀՆԱ-ի նկատմամբ կլինի 2,8 տոկոս, 2016-ը կավարտենք   5.9 տոկոս ցուցանիշով, նախատեսված 3.5 տոկոսի փոխարեն:
«Կա այն, ինչ կա: Նույն տեմպով շարունակվում է: Նախորդ և ներկա կառավարության այն գաղափարախոսությունը, որ պետք է պետական ծախսերը կրճատվեն, 2017-ի բյուջեում որևէ էական արտահայտում չի գտել»,-ասաց տնտեսագետը:

Նա ուշադրություն հրավիրեց փաստին, որ բյուջեի նախագծով նախատեսվում է ներդրումների ծավալի մի փոքր նվազում:
«Կառավարությունը պետք է իր գործողունեությամբ ստեղծի ներդրումների համար բարենպաստ դաշտ, բայց կանխատեսումները հակառակն են: Դա խոսում է այն մասին, որ կառավարության ցանկությունները, որոնց մասին անընդհատ խոսվում է, էական ազդեցություն չեն ունենալու»,-կարծիք հայտնեց տնտեսագետը:

Բյուջեի թվերը վերլուծելով, Մ. Առաքելյանը եկել է եզրակացության, որ հայ հասարակությունը հաջորդ տարի ավելի լավ չի ապրելու, քան նախորդ տարիներին. «Չկա կենսաթոշակների աճ, աշխատավարձերի բարձրացում: Եթե այս կառավարությունը ի տարբերություն նախորդների, որոշ չափով անկեղծ է արտահայտվում, դա չի նշանակում, որ պետք է կառավարության աշխատանքից գոհ լինել: Եթե հայտարարում են՝ տնտեսության վիճակը վատ է, թոշակները չենք կարող բարձրացնել, դրանից թոշակառուների կյանքը չի բարելավում»:

Խոսելով կենսաթոշակների բարձրացման հնարավորությունների մասին, տնտեսագետն ընդգծեց, այո, ադպիսիք կան՝ ստվերային տնտեսության ու պետական ծախսերի կրճատումները:
«Կառավարությունն իր հաշվարկներով արձանագրում է, որ կա 25-30 տոկոս ստվեր, որոշ հաշվարկներով, նույնիսկ 50-60 տոկոս: Այս թվերից որն էլ հիմք ընդունենք ու համեմատենք, 2017-ին ակնկալվող 3.2 տոկոսանոց տնտեսական աճի հետ, կարող ենք ասել, որ կառավարությունը որևէ էական քայլ չի անում, որ իր կողմից հայտարարված  30 տոկոսանոց ստվերից զգալի կրճատում տեղի ունենա: Եթե եկամուտների մասով նախատեսվում է 0.4 տոկոսի աճ, դա խոսում է  այն մասին, որ կառավարության գործողությունները որևէ ձևով չեն նպաստելու իր կողմից հայտարարծ ստվերի դեմ պայքարին»,-ասաց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է պետական ծախսերի կրճատմանը, ապա Առաքելյանը նկատեց, որ հնամաշ ավտոմեքենաներից ազատվելու փոխարեն, պետք են զգալի կրճատումներ: Նա նկատել է, որ պետական աշխատակիցների համար գործում են ծառայողական միկրոավտոբուսներ, բացի այդ, մի քանի տասնյակ փոխնախարարների սպասարկում են ծառայողական մեքենաներ:

«Ընդամենը մի քանի մինի հիմնարկներ փակելով ու դրանց մեքենաները կրճատելով, արդյունքի չենք հասնելու: Անհրաժեշտ են լուրջ ու կտրուկ փոփոխություններ, որի համար պետք է քաղաքական կամք, միևնույն ժամանակ բիզնեսի ու իշխանությունների սերտաճմանը կատարված քայլեր պետք է իրականացվեն»,-ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}