Սա փարիսեություն չի, ի՞նչ է. Արամ Սարգսյան
«Անհասկանալի է, թե 1000 դրամը ինչպես պետք է փրկի բանակին: Եթե դրա կարիքը կար, ապա պետք է բարի լինեին և ասեին՝ ժողովուրդ չենք կարողանում բյուջեն այդքան լցնել, որ ապահովենք մեր ժողովրդի ու բանակի կարիքները», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ մեկնաբանելով «Զինծառայողների կյանքին և առողջությանը պատճառված վնասների փոխհատուցման համար ՀՀ յուրաքանչյուր աշխատողից 1000 դրամ գանձելու մասին» օրինագիծը:
Նկատենք, որ վիճահարույց նախագիծը Ազգային ժողովում ընդունվել էր առաջին ընթերցմամբ:
Կուսակցության ղեկավարի խոսքով, ժողովուրդը վրդովված է, որ կան մարդիկ, ովքեր «գողացել են, թալանել երկիրը» պետք է ապահով ապրեն, իսկ 60 հազար դրամ աշխատավարձ ստացողներից պետք է պետությունը 1000 դրամներ տվերցնի:
«Սա փարիսեություն չի, ի՞նչ է: Ճառեր են ասում, թե եթե չեք տրամադրում գումար այս ծրագրին, պահելու եք թշնամու բանակը: էս ի՞նչ նորություն է: Էն դղյակաշինությունը, որ այս 25 տարվա մեջ կատարվեց, էդ որտեղի՞ց արեցին այդ մարդիկ: Ահա այս անարդարության արդյունքն է, որ ժողովուրդը վրդովված է արձագանքել», նկատեց ՀԴԿ նախագահը:
Ասուլիսին ներկա ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը նկատեց, որ «1000 դրամների» նախաձեռնությունն իր համար դրամահավաք չէ, այլ՝ գաղափարախոսություն:
«Դղյակաշինություն կա աշխարհի բոլոր երկրներում, բայց եթե մենք ժամանակին դիմեինք Իսրայելի օրինակին, ու բանակը դարձնեինք պետության գերխնդիրը, ապա այսօր չէինք արժանանա նման քննադատությունների»,- նկատեց Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
- Զինծառառայողների առողջության ու կյանքի ապահովագրության վերաբերյալ օրենսդրական փաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ
- Պատգամավորը գտնում է, որ 1000 դրամը պետք չէ կապել գրպանի պարունակության հետ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին