Հարավային Կորեայում ընդդիմությունն առաջարկել է արգելել նախագահին դուրս գալ երկրից
Հարավային Կորեայում ընդդիմադիր «Արդարություն» կուսակցությունն առաջարկել է երկրի նախագահ Պան Կի Խեին թույլ չտալ երկրից դուրս գալ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել նրան դատախազությունում շտապ հարցաքննելու համար:
«ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, կուսակցությունը հայտնել է նախագահին իմպիչմենտ հայտարարելու գործընթաց սկսելու անհրաժեշտության մասին:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախօրեին այդ երկրի դատախազությունը հրապարակել է Հարավային Կորեայի նախագահի շուրջ մեծ հնչեղություն ստացած սկանդալի քննության միջանկյալ արդյունքները: Սկանդալի կենտրոնում հայտնվել է Պան Կին Խեի լավագույն ընկերուհին: Նրան ու նախագահի աշխատակազմի նախկին երկու պաշտոնյաների առաջադրվել են մեղադրանքներ կոռուպցիայի, դրամաշորթության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար:
Ենթադրվում է, որ նրանք ստիպել են հարավկորեական 50 ընկերությունների տասնյակ միլիոնավոր դոլարներ փոխանցել իրենց կողմից վերահսկվող երկու հիմնադրամներ: Քննության վարկածով, Պան Կին Խեն այդ մասին իմացել է իր ենթականերից ու ընկերուհուց, ավելի շուտ դրան մասնակից է եղել:
Դատախազությունը մտադիր է երկրի նախագահին հարցաքննության կանչել ընթացիկ շաբաթ, սակայն նրա փաստաբանը հայտարարել է, որ երկրի ղեկավարը չի ցանկանում համագործակցել քննություն իրականացնող մարմնի հետ, քանի որ այդ մեղադրանքները վիրավորական է համարում:
Հարավային Կորեայի Սահմանադրությամբ երկրի նախագահի նկատմամբ քրեական գործ հարուցելու իրավունք չկա, բացառությամբ մի դեպքում՝ հայրենիքի դավաճանության: Նախագահի աշխատակազմից Պան Կին Խեի հասցեին հնչած մեղադրանքները որակել են «ստվարթղթե տնակ», որը կառուցված է առանց ապացույցների:
Հարակից հրապարակումներ`
- Ամուսնալուծություն՝ կորեական ձևով
- Սեուլում նախատեսում են այսօր անցկացնել ամենաբազմամարդ հանրահավաքը
- Սեուլում հազարավոր մարդիկ պահանջում են երկրի նախագահի հրաժարականը
- Սեուլում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով նախագահի հրաժարականը
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում