ՄԻՊ-ը Վ. Շիրխանյանի բժշկական հետազոտությունների ընթացքին հետևում է և կտա համապատասխան գնահատական
Զինված խմբի գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի առողջական վիճակի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անընդհատ կապի մեջ է ՀՀ արդարադատության նախարարության հետ,- այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
«Տեղյակ ենք, որ նախատեսված է իրականացնել ևս մի քանի բժշկական հետազոտություն, որոնց ընթացին և մանրամասներին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հետևում է ու դրանց կապակցությամբ կտրվի համապատասխան գնահատական»,- հայտնում են ՄԻՊ գրասենյակից:
Նշենք, որ այսօր Վ. Շիրխանյանի փաստաբանը հայտարարել էր, թե նրա առողջական վիճակը վատ է, նա երեք ամիս չի կարողանում լողանալ, չի կարողանում ինքնուրույն շարժվել:
«Նրան աստիճանաբար սպանում են», -հայտարարել էր փաստաբանը:
Փաստաբանի հայտարարությանն արձագանքել էր արդարադատության նախարարությունը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՆ ՔԿՎ-ն Շիրխանյանի հարցով անհապաղ դիմել է առողջապահության նախարարությանը. Պարզաբանում
- Ես ուղղակի ցնցվեցի, երբ Շիրխանյանն ասաց, որ երեք ամիս է՝ լոգանք չի ընդունել. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան