Հասարակություն 12:39 21/11/2016 Հայաստան

Ներկայացվեցին «Մասնակցային որոշումների կայացում ներառման միջոցով» ծրագրի արդյունքները

Հատուկ կարիքներով մարդկանց աջակցության «Ունիսոն» ՀԿ-ի կողմից առաջնորդվող «Մասնակցային որոշումների կայացում ներառման միջոցով» ծրագիրն իրականացվել է Հայաստանում, Վրաստանում,  Մոլդովայում: Հայաստանում ծրագրի շրջանակներում իրականացվել են խորքային հարցումներ մայրաքաղաքի և մարզերի որոշում կայացնողների, հասարակական կազմակերպությունների, հաշմանդամություն ունեցող անձանց հետ, ինչպես նաև որոշումների կայացման տեսանկյունից հատկապես կարևոր կառույցների (նախարարություն, մարզպետարան, գյուղապետարան և այլն) շենքերի ֆիզիկական մատչելիության դիտարկում:

Ծրագրի հիմնական նպատակն է եղել պարզել՝ որքանո՞վ են ներառական Հայաստանում կայացվող որոշումները, ինչպիսի՞ մասնակցություն ունեն հաշմանդամություն ունեցող անձինք այդ որոշումների կայացման գործընթացում, կազմվել է մասնակցության ինդեքս:
 
«Ունիսոս» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ներկայացնելով ծրագրի արդյունքները՝ նախ ասաց, որ  ծրագիրն իրականացվել է հետխորհրդային այդ երեք երկրում, քանի որ ենթադրություններ են ունեցել, որ այդ երկրներում խորհրդային ժառանգությունը դեռ  բավականին ուժեղ է, հաշմանդամություն ունեցող անձինք քիչ են մասնակցում  այնպիսի որոշումների կայացմանը, որոնք ազդում են հենց իրենց իսկ կյանքի վրա: 

Ծրագրի արդյունքների համաձայն, հաշմանդամություն ունեցող անձինք առավել ակտիվ են մասնակցում իրենց ընտանիքներում և միկրոմիջավայրում տեղի ունեցող որոշումների կայացման գործընթացներին, քան որոշումների կայացման հանրային գործընթացներին: Ընդ որում, հենաշարժողական հաշմանդամություն ունեցող անձինք ավելի բարձր են գնահատում իրենց մասնակցության աստիճանը, քան տեսողության, լսողության կամ մտավոր խնդիրներ ունեցող անձինք: 

Հաշմանդամություն ունեցող անձանց՝ որոշումների կայացման գործընթացներին մասնակցության առանցքային խոչընդոտ է տեղեկատվության անմատչելիությունը, օրինակ՝ սուդոթարգմանությամբ ուղեկցվող հեռուստահաղորդուների և Բրայլյան գրքերի պակասը:
Որպես որոշումների կայացմանը մասնակցելու հիմնական խոչընդոտ և գերխնդիր հաշմանդամություն ունեցող անձինք դիտարկում են ֆիզիկական միջավայրի անմատչելիությունը:

«Հայաստանում որոշակի առումով կան մատչելի շենքեր, բայց դեռ շատ են անմատչելի, դժվարամատչելի շենքերը: Վրաստանում   շենքերի մատչելիությունը գնահատվել է զրո տոկոս»,- ասաց Արմեն Ալավերդյանը:

Ծրագրի արդյունքների համաձայն, Հայաստանում նախարարությունների 80 տոկոսը մատչելի են, դատարանների 17 տոկոսն են մատչելի, թաղապատերանների՝ 8 տոկոսը: Գյուղապետարանների, քաղաքապետարանների, մարզպետարանների, անձնագրային բաժանմունքների ֆիզիկական մատչելիությունը գնահատել է զրո տոկոս: 

ՀԿ ղեկավարի խոսքով՝ կոնկրետ առաջարկներ են մշակել՝ ուղղված որոշումների կայացման գործընթացներում  հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության խթանմանը, մասնակցության աստիճանի բարձրացմանը. «Պետք է լինեն հստակ ընթացակարգեր, բարի կամքի վրա չենք կարող հույս դնել»:

Որպես որոշումների կայացման գործընթացների ներառականության բարձրացման գլխավոր նախապայման Ա.Ալավերդյանը նշեց հենց հաշմանդամություն ունեցող անձանց նախաձեռնողականությունն ու ակտիվությունը, որը կարող է էական փոփոխություններ բերել: 

«Պետք է խթանենք հաշմանդամություն ունեցող անձնանց մասնակցությունը որոշումների կայացման գործընթացներում՝ որպեսզի չընդունվեն անհաջող, ֆինանսատար, ժամանակատար և անարդյունավետ որոշումներ»,- ընդգծեց Արմեն Ալավերդյանը:

Նա նշեց, որ պետք է հստակ սահմանել «որոշումների կայացման մասնակցային գործընթաց» եզրույթը և հաստատել  մասնակցության և ներառականության մակարդակը ցուցանշող կոնկրետ չափորոշիչներ և ուղենիշներ:

Ծրագրի արդյունքների ներկայացմանը ներկա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդաարյանը Panorama.am-ի հետ զրույցում ընդգծեց, որ շատ կարևոր է մասնակցային գործընթացները հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց հետ կապված աշխատանքներում:

«Ընդհանրապես, հաշմանդամության ոլորտում մասնակցային գործընթացը հաջողության գրավականն է, որովհետև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները շատ լավ գիտեն այն բոլոր խնդիրները, որոնք ունեն հաշմանդամություն ունեցող մարդիկ: Երբ որևէ օրենքի, նախագծի, ծրագրի կազմման, միջոցառման կազմակերպման վերաբերալ համատեղ քննարկումներ ենք ունենում, պարտադիր իր դրական ազդեցությունն է ունենում»,-  ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ Երևանում, ի տարբերություն մարզերի, մասնակցությունն ավելի ակտիվ է: Մարզերում, Ջ. Բաղդասարյանի տեղեկացմամբ, ստեղծվել են հաշմանդամություն ունեցող անձանց հացերով զբաղվող մարզային հանձնաժողովներ՝ համագործակցությունն ավելի ակտիվացնելու  համար:

«Մենք հորդորւմ ենք մեր մարզային հանձնաժողովներին ինչքան հնարավոր է ակտիվացնեն համագործակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց, նրանց խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ, մասնակից դարձնեն բոլոր աշխատանքներին, որոնք վերաբերում են նրանց: Առանց նրանց սխալ է որևէ բան անելը»,- ասաց Ջեմմա Բաղդասարյանը:

Նշենք, որ «Մասնակցային որոշումների կայացում ներառման միջոցով» ծրագիրն իրականացվել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի, Եվրամիության, Չեխիայի արտաքին գործերի նախարարության և «Ազգային ներդրում  հանուն ժողովրդավարության օժանդակության» հիմնադրամի աջակցությամբ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:09
Գերմանիայի դաշնային խորհրդարանում ազգությամբ թուրք 19 պատգամավոր է ընտրվել
Նախօրեին Գերմանիայում կայացած համապետական ընտրություններում որպես պատգամավոր դաշնային խորհրդարան (Բունդեսթագ) է անցել ծագումով թուրք 19...
Աղբյուր` Panorama.am
18:00
Դաստիարակության, մեր ինքնության պահպանման համար ոք ոչ ոչինչ չի պահանջում. Խորեն Լևոնյան
«Մեր մեծերը, Վազգեն Սարգսյանը ինչ ֆիլմերով, մշակույթով են մեծացել, իսկ մեր երեխաները, նաև մենք ինչի վրա ենք մեծացել։ Այն մարդիկ մեծացել են...
Աղբյուր` Panorama.am
17:51
Ալեն Սիմոնյան. Դե ինչ, Պեդրոն այսօր նամակ է ստանալու
ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր էջում մամուլի տեսություն է արել ու արձագանքել դրանց. «1) Չնայած նրան, որ...
Աղբյուր` Panorama.am
17:42
«Վազգեն Սարգսյանը բուռն էր նաև սիրային թեմաներում». արդյո՞ք Լիլիթ Կարապետյանի կերպարը ներկայացված է «Վազգեն. վերջին սպարապետը» ֆիլմում
«Վազգեն. Վերջին սպարապետը» գեղարվեստական ֆիլմում ընդգծված է Վազգեն Սարգսյանի մարտական կերպարը, կան նաև սիրային պատմություններ։...
Աղբյուր` Panorama.am
17:31
Դատախազը 9-րդ անգամ չի ներկայացել նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է տվել վարել առողջ ապրելակերպ. Փաստաբանի ահազանգն ու առաջարկը
Փաստաբան Լուսինե Վիրաբյանն ահազանգում է. «Դատախազը հերթական (9-րդ) անգամ չի ներկայացել դատական նիստին, քանի որ բժիշկը նրան խորհուրդ է...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ինչո՞ւ էր Աշոտյանը դատարանի դահլիճ բերել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակի պատկերը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն աշոտյանն այսօր դատական հերթական նիստին իր հետ բերել էր օկուպացված Շուշիի բերդաքաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու չորս...
Աղբյուր` Panorama.am
17:25
Այսպես կոչված «արևմտյան ադրբեջանական» ներկայացուցչությունն առաջինը պաշտոնապես բացվել է Թուրքիայում. Սերգեյ Մելքոնյան
Հայաստանում գեներացվեց դեպի ԵՄ օրենսդրական նախաձեռնություն, բայց Բրյուսելում Հայաստանին չեն սպասում, ինչպես և ԱՄՆ-ում, երբ Նիկոլ Փաշինյանին որևէ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները
Ժնևում այսօր  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը կայացել է ՄԱԿ-ի մարդու...
Աղբյուր` Panorama.am
16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}