ՊՊԾ գնդի զավթման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման գործով 14 մեղադրյալների վերաբերյալ նախաքննությունը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:
Ըստ աղբյուրի, զինված խմբի կողմից հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը մեղադրյալներ Վարուժան Ավետիսյանի, Պավել Մանուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Գագիկ Եղիազարյանի, Էդվարդ Գրիգորյանի, Սմբատ Բարսեղյանի, Մխիթար Ավետիսյանի, Արմեն Բիլյանի, Կարո Եղնուկյանի, Խաչատուր Գիչյանի, Սեդրակ Նազարյանի, Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի և Արեգ Կյուրեղյանի նկատմամբ քրեական գործն անջատել է, և մեղադրական եզրակացություն կազմելու համար հավաքված ապացույցները բավարար համարելով՝ այդ մասին հաղորդել է մեղադրյալներին, պաշտպաններին, տուժողներին, դատավարության մյուս մասնակիցներին:
Քրեական գործի նյութերը ծանոթացման համար տրամադրվել են վերը նշված անձանց:
Քրեական գործով մյուս մեղադրյալների և կազմակերպված խմբի կողմից կատարված հանցագործության մյուս դեպքերի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռեր» խմբի 12 անդամների գործերով նախաքննությունն ավարտվել է
- ՊՊԾ գնդում վիրավորված և հետո մահացած ոստիկանի դեպքով մեղադրանքն առաջադրվել է Բիլյանին
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին