Լևոն Բաբուջյանը Հայաստանը կներկայացնի միջազգային մրցաշարում
Պավլոդար քաղաքում այսօր տրվել է շախմատի միջազգային մրցաշարի մեկնարկը, որին մասնակում են 91 շախմատիստներ: Մասնակիցներից 13-ը գրոսմայստերներ են:
Մրցաշարում Հայաստանը կներկայացնի Լևոն Բաբուջյանը: Մասնակիցների թվում է նաև Ռուսաստանցի Արթուր Գաբրիելյանը, ով ՖԻԴԵ-ի իր անհատական վարկանիշով 6-րդն է, Բաբուջյանը 14-րդն է:
Մրցաշարը կանցկացվի շվեյցարական մրցակարգով, 10 տուրով: Հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 29-ին: Մրցաշարի մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմում է 7500 դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում