Իր թիմի խաղի ժամանակ Բալոտելլին հետևել է միլանյան դերբիին
«Նիցցայի» հարձակվող Մարիո Բալոտելիին նկատել են «Սան Սիրո» մարզադաշտում` միլանյան դերբիին հետևելիս: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Նիցցան» խաղում էր «Սենթ Էտյենի» հետ: Ճիշտ է, Մարիոն որակազրկված էր, սակայն իր թիմի հաղթական խաղին հետևելու փոխարեն դիտել է «Միլան» - «Ինտեր» դիմակայությունը: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Հավելենք, որ միլանյան դերբին ավարտվել է ոչ ոքի` 2:2 հաշվով, իսկ «Նիցցան» նվազագույն հաշվով հաղթել է մրցակցին: Սուպեր Մարիոն մասնակցել է Ֆրանսիայի ընթացիկ առաջնության 6 հանդիպման` դառնալով 6 գոլի հեղինակ: «Նիցցան» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում