«Բարսելոնի» աստղային հյուրը
Կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերը, ով 4 անգամ ընդգրկվել է «Forbes»-ի վարկածով աշխարհի ամենահայտնի մարդկանց տասնյակում, ներկա է եղել «Բարսելոնի» հերթական մարզմանը: Երգիչն ընկերական հարաբերությունների մեջ է կատալոնյան թիմի ֆուտբոլիստների` հատկապես Նեյմարի հետ: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ 22-ամյա Բիբերը մարզում էր անցկացրել հոյեկի «Յոկերիտ» թիմի հետ: Նա ֆուտբոլ և հոկեյ մարզաձևերի երկրպագու է: Նրա սիրելի թիմը` «Բարսելոնը», Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 2-րդն է և 4 միավորով զիջում է առաջատարին` Մադրիդի «Ռեալին»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում