Կամո Հովհաննիսյան. «Ռեալի» խաղերը միշտ առաջին տեղում են»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Փյունիկի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում պատմել է այն մասին, որ հետևում է Հայաստանի մարզիկների ու թիմերի մասնակցությամբ բոլոր առաջնություններին, սակայն ավելի շատ սիրում է թենիս և բիլիարդ մարզաձևերը:
Կամոն ֆուտբոլով սկսել է զբաղվել 8 տարեկանից` նախքան ֆուտբոլը մի քանի ամիս հաճախելով գիմնաստիկայի: Խաղերին պատրաստվելու որևէ ավանդույթ չունի, սովորականի պես` տրամադրվածություն, հատուկ ռեժիմ, հանգիստ:
«Առաջին հերթին ֆուտբոլ խաղում են գլխով, հետո նոր ոտքերով, ամենակարևորը հոգեպես խաղին պատրաստ լինելն է: Ես, օրինակ, մինչև մրցավեճը մտովի փորձում եմ պատկերացնել հնարավոր սցենարը, տարբեր դրվագներ… Հիշում եմ, թե ով է մրցակիցը ու կենտրոնանում եմ թե՛ թիմային, թե անհատ կատարողների առանձնահատկությունների վրա: Թերևս ամենակարևորն ինձ համար աշխատասիրությունն է, նվիրվածությունն ու համեստությունը»,- ասել է ֆուտբոլիստը:
Հովհաննիսյանը խոստովանել է, որ մանկուց երկրպագում է Մադրիդի «Ռեալին», թեև մշտապես հետևում է նաև առաջատար մյուս ակումբների մասնակցությամբ հանդիպումները:
«Փոքրուց միշտ համակրել եմ «Ռեալին» ու այդպես շարունակվել է, սակայն մոլի երկրպագու չեմ, նույն հետաքրքրությամբ հետևում եմ «Բարսելոնի», «Մանչեսթեր Սիթիի», «Լիվերպուլի», «Բավարիայի» խաղերին: Բայց «Ռեալի» մասնակցությամբ հանդիպումները միշտ առաջին տեղում են: Բացի ֆուտբոլից սիրում եմ մեծ թենիս խաղալ և բիլիարդ, իսկ հետևում եմ Հայաստանի մասնակցությամբ բոլոր սպորտաձևերին: Եթե Հայաստանից ներկայացուցիչ կա որևէ մրցաշարում, անպայման նայում եմ ելույթները»,- ասել է հայ ֆուտբոլիստը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում