Կառլոս Տևեսը կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը
Արգենտինական «Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսը գայթակղիչ առաջարկ է ստացել Չինաստանի ֆուտբոլային թիմերից մեկից, որը նրան առաջարկել է պայմանագիր` տարեկան 36 մլն եվրո աշխատավարձով: Այս մասին տեղեկացնում է «Eurosport»-ը:
Թե որ ակումբն է պատրաստ նման աստղաբաշխական գումարներ վճարել արգենտինացուն, չի նշվում, սակայն առաջարկն ընդունելու դեպքում Տևեսը կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Տևեսը հայտարարել էր, որ մտադիր է տարեվերջին ավարտել մարզական կարիերան, քանի որ հոգնել է և ուզում է հանգստանալ, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացրել:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում