Հայաստանի հրաձգության առաջնությանը կմասնակցի շուրջ 80 մարզիկ
Նոյեմբերի 25-ին մեկնարկում է գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին կմասնակցեն շուրջ 80 մարզիկներ: Նրանք ներկայացնում են Հրաձգության հանրապետական մարզադպրոցը, Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը, Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոցը, Բանակի կենտրոնական մարզական ակումբը, Վանաձորի և Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի լրատվության բաժինը, մրցումների եզրափակիչ օրը մարզիկներին կհանձնվեն ՀՀ միջազգային կարգի, սպորտի վարպետի և սպորտի վարպետի թեկնածուի վկայականներ: Սահմանված է մրցանակ նաև մրցման լավագույն մարզիկի համար:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում