«Մանչեսթեր Յունայթեդը» խառնո՞ւմ է «Բարսելոնի» խաղաթղթերը
«Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի երկարաձգման շուրջ խոսակցությունները չեն դադարում: Առավել ևս, որ արգենտինացի ֆուտբոլիստը չի ցանկանում պատմության վրա լույս սփռել և ներկայացնել իր տեսակետը` ապագայի վերաբերյալ:
Մինչ երկրպագուները գուշակում են, թե ի վերջո Լեոն կստորագրի նոր պայմանագիր, թե ոչ, մամուլն ավելի է թեժացնում ստեղծված իրավիճակը: Այսօր տարածված տեղեկությունների համաձայն անհայտ մի ակումբ արգենտինացուն առաջարկել է 100 մլն եվրո միայն այն բանի համար, որ նա կատալոնյան թիմի հետ չերկարաձգի պայմանագիրը:
«Mundo Deportivo»-ն քիչ առաջ հայտարարել է, որ այդ անհայտ ակումբը` ոչ ավել, ոչ պակաս, «Մանչեսթեր Յունայթեդն» է և որ անգլիական ակումբը մտադիր է գործարքն իրականացնել «Adidas»-ի հետ համատեղ: Մեսսիի ներկայիս հրաժարագինը կազմում է 250 մլն եվրո:
Այս առաջարկից կարելի է ենթադրել, որ մանկունյանցիները պատրաստ են նաև վճարել Մեսսիի հրաժարագինը: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի ներկայիս համաձայնագիրը կատալոնյան թիմի հետ նախատեսված է մինչև 2018 թ. ամառ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում