Անդրե Ուորդը հաղթեց չեմպիոնական մենամարտում
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգի չեմպիոնական մենամարտում ամերիկացի Անդրե Ուորդը հաղթել է ռուս բռնցքամարտիկ Սերգեյ Կովալյովին: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
12 ռաունդներից բաղկացած մենամարտում մրցավարները հաղթանակը շնորհել են Ուորդին` միևնույն` 114:113 հաշվով: Կովալյովը, չկարողանալով պահպանել WBA, WBO և IBF-ի վարկածներով աշխարհի չեմպիոնի տիտղոսները, կրել է իր առաջին պարտությունը պրոֆեսիոնալ ռինգի 32 մենամարտերում:
Ամերիկացի բռնցքամարտիկը դեռ անպարտելի է: Նշվում է, որ մոտակա ժամանակներում այս բռնցքամարտիկների միջև կանցկացվի նաև ռևանշ-մենամարտ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում